ՀՍՀ/ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ինտուիցիոնիստական տրամաբանական համակարգ, կոնստրուկտիվ մաթեմատիկայի հիմքը: Կ. տ. ընդհանրացնում և կարգավորում է այն եղանակները, որոնց միջոցով որևէ կոնստրուկտիվ խնդրի լուծումը հանգեցվում է այլ կոնստրուկտիվ խնդիրների լուծման: Կ. տ-յան սկզբունքները տվել է Լ. Բրաուերը, ձևական հաշիվները սահմանել են Ա. Հեյթինգը, Վ. Ի. Գլիվենկոն, Ա. Ն. Կոլմոգորովը, տրամաբանա-մաթեմատիկական համակարգերը հետազոտել են Կ. Գյոդելը, Ս. Կ. Կլինին, Ա. Ա. Մարկովը, Ն. Ա. Շանինը:
Ասույթները Կ. տ-ում դիտարկվում են մաթ. կառուցումների կամ հաշվարկումների տեսակետից, ասույթը ճշմարիտ է, եթե նրա մեջ նշված կառուցումները կամ հաշվարկումները իրացնելի են և տալիս են նշված արդյունքը: Նման սկզբունքների համաձայն Կ. տ-ում սահմանվում են &, V, ⊃, ¬, ∀, ∃ տրամաբանական գործողություններ:
Կ. տ-ում օրենքները և օրինաչափություններն այլ են, քան ավանդական դասական տրամաբանությունում: Օրինակ, A v ¬A ասույթը Կ. տ-ում ոչ միշտ է ճշմարիտ: Այս ասույթը Կ. տ-ում նշանակում է, որ հնարավոր է կոնստրուկտիվ իմաստով կա՛մ ապացուցել, կա՛մ հերքել A-ն, սակայն որոշ դեպքերում, օրինակ, եթե A-ն բնական թվերի թվաբանության մեջ
ասույթ է, առայժմ հայտնի չէ՝ այն ճշմարիտ է, թե ոչ: Օգտվելով ալգորիթմի ճշգրտված գաղափարից՝ կարելի է ստանալ այնպիսի թվաբանական A(x) ասույթ, որի համար որոշ իմաստով ճշմարիտ է: Նույն ձևով , Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle (A & B) \supset (\neg A \vee B)} , ոչ միշտ ճշմարիտ են Կ. տ-ում, սակայն, օրինակ, Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle A & B \sim B & A} , Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle (A & (B \vee C)) \sim ((A & B) \vee (A & C))} , Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle (A \vee B) \sim \neg (\neg A & \neg B)} , միշտ ճշմարիտ են: Որոշ օրենքներ (օրինակ, Ա. Ա. Մարկովի սկզբունքը՝ ), Կ. տ-յան համակարգերում ընդունվում են, իսկ այլ համակարգերում՝ բացառվում: