ՀՍՀ/ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ինտուիցիոնիստական տրամաբանական համակարգ, կոնստրուկտիվ մաթեմատիկայի հիմքը: Կ. տ. ընդհանրացնում և կարգավորում է այն եղանակները, որոնց միջոցով որևէ կոնստրուկտիվ խնդրի լուծումը հանգեցվում է այլ կոնստրուկտիվ խնդիրների լուծման: Կ. տ-յան սկզբունքները տվել է Լ. Բրաուերը, ձևական հաշիվները սահմանել են Ա. Հեյթինգը, Վ. Ի. Գլիվենկոն, Ա. Ն. Կոլմոգորովը, տրամաբանա-մաթեմատիկական համակարգերը հետազոտել են Կ. Գյոդելը, Ս. Կ. Կլինին, Ա. Ա. Մարկովը, Ն. Ա. Շանինը:

Ասույթները Կ. տ-ում դիտարկվում են մաթ. կառուցումների կամ հաշվարկումների տեսակետից, ասույթը ճշմարիտ է, եթե նրա մեջ նշված կառուցումները կամ հաշվարկումները իրացնելի են և տալիս են նշված արդյունքը: Նման սկզբունքների համաձայն Կ. տ-ում սահմանվում են &, V, ⊃, ¬, ∀, ∃ տրամաբանական գործողություններ:

Կ. տ-ում օրենքները և օրինաչափություններն այլ են, քան ավանդական դասական տրամաբանությունում: Օրինակ, A v ¬A ասույթը Կ. տ-ում ոչ միշտ է ճշմարիտ: Այս ասույթը Կ. տ-ում նշանակում է, որ հնարավոր է կոնստրուկտիվ իմաստով կա՛մ ապացուցել, կա՛մ հերքել A-ն, սակայն որոշ դեպքերում, օրինակ, եթե A-ն բնական թվերի թվաբանության մեջ

xyzw(x+1)w+3+(y+1)w+3=(z+1)w+3

ասույթ է, առայժմ հայտնի չէ՝ այն ճշմարիտ է, թե ոչ: Օգտվելով ալգորիթմի ճշգրտված գաղափարից՝ կարելի է ստանալ այնպիսի թվաբանական A(x) ասույթ, որի համար x(A(x)¬A(x)) որոշ իմաստով ճշմարիտ է: Նույն ձևով ¬¬AA, Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle (A & B) \supset (\neg A \vee B)} , xA(x)xA(x) ոչ միշտ ճշմարիտ են Կ. տ-ում, սակայն, օրինակ, Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle A & B \sim B & A} , Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle (A & (B \vee C)) \sim ((A & B) \vee (A & C))} , Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle (A \vee B) \sim \neg (\neg A & \neg B)} , xA(x)¬x¬A(x) միշտ ճշմարիտ են: Որոշ օրենքներ (օրինակ, Ա. Ա. Մարկովի սկզբունքը՝ x(A(x)¬A(x))(¬xA(x)xA(x))), Կ. տ-յան համակարգերում ընդունվում են, իսկ այլ համակարգերում՝ բացառվում: