Մշակ/1873/9/Ներքին լուրեր

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Վերնագիր

Կաղապար:Կենտրոն Կաղապար:Rule

Ներկայ տարվայ յուլիսի 1-ից պիտի մտցնվի Անդրկովկասում ակցիզ անվանված հարկը ծխախոտի և նմանապէս արաղի վրա։ Այդ վերջին ակցիզը, մանաւանդ նշանաւոր համարելով, շուտով կը խօսենք նրա վրա մեր լրագրի մէջ։

Կաղապար:Կենտրոն Ահա 2 ներքին 5% փոխառութեան մարտի 1-ին դուրս եկած տարած գումարների գլխաւոր տոմսակները։

№ Սէրիաի№ ՏոմսակիՏարած գումար

15,70920200,000

11,8113275,000

8,8752840,000

19,7474525,000

{19,3111012,147492,1975} 10,000

{11,4031011,3011922675,8054312,78815} 8,000

{1,4823817,4451514,980111,75044,5503311,622493,77354,20720} 5,000

{15,425203,785216,11291,795315,8193410,33475,662327,261381,4823410,785126,210466,6673117,691114,701277,804313,7091816,009141,973811,56397,45812} 1,000

Կաղապար:Կենտրոն Մենք ստացանք պ. Տէր Աբրահամեանի հայերէն գրքերի 1873 թուի ցուցակը, որք գտնվում են նրա գրավաճառանոցում Ռօստով քաղաքում։ (Դօնի վրայ)։ Տպում ենք այս համարում նրա յայտարարութիւնը։

Կաղապար:Կենտրոն „Kolnische Zeitung“ լրագրում կարդում ենք, որ հարաւային Ռուսաստանի գերմանական կօլօնիաներում շարժում է նշմարվում գաղթել Ամէրիկա։ Օդէսայից գրում են յիշեալ լրագրին, որ Բէրէզանի վիճակից արդէն 120 ընտանիքներ գաղթել են։ Մանաւանդ Ռօրբախ կօլօնիայից շատ են գնում։ Նոյնպէս Օդէսայի չորս կողմ գտնված կօլօնիաներում ձգտողութիւն է յայտնվում Ամէրիկա տեղափոխվելու, այնպէս որ շատերը իրանց սեփականութիւնները ծախել են։

Կաղապար:Կենտրոն Այս մարտ ամսի վերջերին մամուլի տակից դուրս գալու է Թիֆլիսում Նկատողական Ուսում անուվ ձեռնարկը տարրական ուսումնարանների համար, Դիստէրվէգի մեթօդայով.— պ. Վ. Շահվերդեանից թարգմանած և աւելելուածներով հարստացած։ Յիշեալ գրքոյկը խմբագրուած է եղել պ. Ս. Պալասանեանից։