ՀՍՀ/ՀՈՒԿԻ ՕՐԵՆՔ
ՀՈՒԿԻ ՕՐԵՆՔ, առաձգական մարմնի լարվածային վիճակի և դեֆորմացիայի միջև կապ հաստատող հիմնական օրենք: Սահմանել է Ռ. Հուկը (1660): Ձողի ձգման կամ սեղմման պարզագույն դեպքում ձողի Δl բացարձակ երկարացումը (կարճացումը) ուղիղ համեմատական է P ձգող (սեղմող) ուժին, այսինքն՝ Δl = kP, որտեղ (l-ը ձողի երկարությունն է, S-ը՝ լայնական հատվածքի մակերեսը, E-ն՝ առաձգականության մոդուլը): Հ. 0. հարմար է ներկայացնել նաև σ = Eε տեսքով, որտեղ -ը նորմալ լարումն է, -ը՝ ձողի հարաբերական երկարացումը (կարճացումը): Սահքի դեպքում Հ. օ. գրվում է տեսքով, որտեղ –ն շոշափող լարումն է, –ն սահքը, G–ն` սահքի մոդուլը: Սահքի դեպքում շոշափող լարումն ուղիղ համեմատական է սահքին: Ընդհանրացված Հ. օ. կամայական մարմնի համար պնդում է, որ դիտարկվող կետի շրջակայքում լարվածային վիճակը որոշող 6 մեծությունները (տես Լարում մեխանիկական) գծայնորեն արտահայտվում են դեֆորմացիան որոշող 6 մեծությամբ: Այդ առնչություններում համեմատականության գործակիցները կոչվում են առաձգականության մոդուլներ (տես Մոդուլներ առաձգականության): Անիզոտրոպ մարմիններում, օրինակ, բյուրեղներում, առաձգականության մոդուլները տարբեր ուղղություններով տարբեր են: Այդ պատճառով պինդ մարմնի առաձգական հատկություններն ընդհանուր դեպքում բնութագրվում են 21 առաձգական հաստատաններով: Իզոտրոպ մարմինների համար անկախ առաձգական հաստատունները երկուսն են: Հ. օ. խախտվում է, երբ որոշ լարումներ (կամ դեֆորմացիաներ) հասնում են սահմանային արժեքների և մարմինն անցնում է առաձգական–պլաստիկ վիճակի: Հ. օ. կառուցվածքների և կոնստրուկցիաների ամրությունն ու դեֆորմացիաները հաշվարկելու հիմնական առնչությունն է:
Գրկ. Ильюшин А. А., Ленский В. С Сопротивление материалов, М., 1959.