ՀՍՀ/ՀԻՊՈՑԻԿԼՈԻԴՆԵՐ ԵՎ ԷՊԻՑԻԿԼՈԻԴՆԵՐ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ՀԻՊՈՑԻԿԼՈԻԴՆԵՐ ԵՎ ԷՊԻՑԻԿԼՈԻԴՆԵՐ (հիպո…, այստեղ` վրա, մոտ, կից, շրջան, շրջանագիծ բառերից), կորեր, որոնք գծվում են շրջանագծի որևէ կետով, երբ այդ շրջանագիծը առանց սահքի գլորվում է մեկ այլ` անշարժ շրջանագծով: Շրջանագծերի ներքին շոշափման դեպքում կորերը կոչվում են հիպոցիկլոիդներ, իսկ արտաքին շոշափման դեպքում` էպիցիկլոիդներ: Կորերի տեսքը կախված է անշարժ շրջանագծի A շառավղի և շարժական շրջանագծի a շառավղի A/a հարաբերությունից: Եթե a–ն 4 անգամ փոքր է A–ից, ապա հիպոցիկլոիդը կոչվում է աստղարդ: Եթե a–ն հավասար է A–ին, ապա էպիցիկլոիդը կոչվում է սրտարդ: Երբ անշարժ շրջանագիծը վերածվում է ուղղի, շարժական շրջանագծի կետը գծում է ցիկլոիդ: Իսկ եթե շարժական շրջանագիծն է վերածվում ուղղի, ապա ստացվում է շրջանագծի էվոլվենտ (տես Էվոլյուտ և էվոլվենտ): Հիպոցիկլոիդի պարամետրական հավասարումն է.

x=(Aa)cosφ+acosAaaφ,

y=(Aa)sinφasinAaaφ:

էպիցիկլոիդի հավասարումը ստացվում է սրանից a–ն a–ով փոխարինելով: Հ. և է. օգտագործվում են մեխանիզմների տեսության մեջ: