ՀՍՀ/ՀԻԴՐՈԴԻՆԱՄԻԿԱԿԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԻԴՐՈԴԻՆԱՄԻԿԱԿԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, հեղուկով շրջահոսվող մարմնի շարժմանը դիմադրող ուժ: Հ. դ. մարմնի վրա ազդող բոլոր ուժերի գլխավոր վեկտորի պրոյեկցիան է շարժման ուղղության վրա: Որոշվում է բանաձևով, որտեղ -ն միջավայրի խտությունն է, v-ն՝ արագությունը, S-ը՝ տվյալ մարմնին բնորոշ մակերեսը: Cx չափազուրկ գործակիցը կախված է մարմնի ձևից, շարժման ուղղության նկատմամբ դիրքից և նմանության թվերից: Շարժվող մարմնի մակերևույթի յուրաքանչյուր տարրի վրա հեղուկի ազդող ուժը կարելի է բաժանել նորմալ և շոշափող բաղադրիչների, այսինքն՝ ճնշման և շփման ուժերի: Ճնշման ուժերի գումարի պրոյեկցիան շարժման ուղղության վրա կտա ճնշման Հ. դ., իսկ շփման ուժերի գումարի պրոյեկցիան շարժման ուղղության վրա՝ շփման Հ. դ.: Կամայական հատվածք ունեցող խողովակում հեղուկի հաստատված շարժման ժամանակ խողովակի միավոր երկարության Հ. դ. որոշվում է միջ բանաձևով, որտեղ 1-ը դիտարկվող հատվածի երկարությունն է, d-ն՝ տրամագիծը, միջ-ը՝ հեղուկի միջին ելքային արագությունը, -ն՝ դիմադրության չափազուրկ գործակիցը, որի արժեքը կախված է խողովակի հատվածքից և շարժման ռեժիմից (լամինար, տուրբուլենտ): Հարթ շրջանային խողովակում հեղուկի լամինար շարժման դեպքում , տուրբուլենտի դեպքում , որտեղ Re-ն Ռեյնոլդսի թիվն է: Խողովակաշարերում հեղուկի շարժման ժամանակ խողովակների չափերի թռիչքաձև փոփոխությունների հետևանքով առաջանում է, այսպես կոչված, տեղական դիմադրություն, որը որոշվում է բանաձևով: Այստեղ -ն տեղական դիմադրության գործակիցն է տրված հատույթում: Հ. դ–յան ճշգրիտ որոշումը կարևոր է զանազան կառույցների, սարքավորումների և ապարատների նախագծման և կառուցման համար:
Գ. Բաբաջանյան