ՀՍՀ/ՀԻԴՐԱՎԼԻԿԱԿԱՆ ՏՈՒՐԲԻՆ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ՀԻԴՐԱՎԼԻԿԱԿԱՆ ՏՈՒՐԲԻՆ, հիդրոտուրբին, ռոտացիոն շարժիչ, որը ջրի հոսքի մեխանիկական էներգիան փոխակերպում է աշխատանքային անվի պտտման էներգիայի: Ըստ գործողության սկզբունքի Հ. տ–ները լինում են ակտիվ և ռեակտիվ: Ակտիվ Հ. տ–ներից լայն տարածում ունի շերեփավոր տեսակը: Ռեակտիվ Հ. տ–ները, կախված աշխատանքային անվին ջրի հոսքի մոտեցման և հեռացման ուղղությունից, լինում են առանցքային, շառավղաառանցքային և անկյունագծային: Դրանք տարբերվում են նաև իրենց կոնստրուկտիվ առանձնահատկություններով: Կախված աշխատանքային անվի իրանի նկատմամբ թիակների անշարժ կամ շարժական լինելուց` առանցքային Հ. տ–ները լինում են` պրոպելլերավոր և դարձաթիակավոր: Հատուկ խումբ են կազմում դարձելի հիդրավլիկական մեքենաները, որոնք տեղադրվում են հիդրոկուտակիչ ու մակընթացային էլեկտրակայաններում և կարող են աշխատել և որպես տուրբին, և որպես պոմպ: Ակտիվ Հ. տ–ում ջուրը աշխատանքային անվին է մատուցվում փողրակներով, ռեակտիվում` ուղղորդիչ ապարատով: Ակտիվ Հ. տ-ում ջուրը աշխատանքային անվին է մատուցվում փողրակներով, ռեակտիվում՝ ուղղորդիչ ապարատով: Ակտիվ Հ. տ-ում (նկ. ե) աշխատանքային անիվի առջևում և ետևում ջրի ճնշումը հավասար է մթնոլորտայինին, ռեակտիվում (նկ. ա, բ, գ, դ) աշխատանքային անիվի առջևում մթնոլորտայինից բարձր է, իսկ ետևում կարող է լինել ինչպես բարձր, այնպես էլ ցածր: Հ. տ-ի լիսեռի վրա ստացված օգտակար հզորությունը՝ N=102γQH102 կվտ, որտեղ γ-ն ջրի տեսակարար կշիռն է (կգ/մ³), Q-ն՝ ջրի ծախսը (Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle \frac{մ³}{վրկ}} ), H-ը՝ հաշվարկային ճնշումը (մ): Ժամանակակից հզոր Հ. տ-ների օ. գ. գ. (ղ) հասնում է մինչև 95%: ՍՍՀՄ–ում նորմալացման և միատեսակացման նպատակներով Հ. տ–ները պայմանականորեն բաժանվում են 3 խմբի, փոքր (աշխատանքային անվի տրամագիծը` 0,5– 1,2 մ, հզորությունը` 1000 կվտ), միջին (աշխատանքային անվի տրամագիծը` 1,6– 2,5 մ, հզորությունը` 15000 կվտ), խոշոր (շարժաթևավոր Հ. տ–ի աշխատանքային անվի տրամագիծը` մինչև 10 մ, շառավղա–առանցքայինինը` 7,5 մ, հզորությունը` մինչև 600000 կվտ և ավելի): Հ. տ–ի զարգացումն ընթանում է նրանց միավոր հզորության և ճնշման մեծացման, կոնստրուկցիայի կատարելագործման ու նոր տեսակների ստեղծման ուղղությամբ: