ՀՍՀ/ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ
ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ֆիզիկական մեծություն. հավասար է աշխատանքի և դրա կատարման ժամանակամիջոցի հարաբերությանը: Եթե աշխատանքը հավասարաչափ է կատարվում, Հ. որոշվում է N= At բանաձևով (A-ն t ժամանակահատվածում կատարված աշխատանքն է): Ընդհանուր դեպքում N=dA/dt, որտեղ dA-ն dt տարրական ժամանակահատվածում (սովորաբար 1 վրկ) կատարված տարրական աշխատանքն է: F ուժի Հ. հավասար է այդ ուժի և իր կիրառման կետի v արագության սկալյար արտադրյալին՝ N= (F, )=Fvcosa (a-ն Fև վեկտորներով կազմված անկյունն է): Հ. համակարգի էներգետիկ բնութագիրն է: Միավորների միջազգային համակարգում այն չափվում է վատտով. 1 վտ=1 ջ/վրկ: Տեխնիկայում կիրառվում է նաև ձիաուժ արտահամակարգային միավորը: Էլեկտրական հզորությունը էլեկտրական հոսանքի աշխատանքն է միավոր ժամանակում: Հաստատուն հոսանքի շղթայում էլեկտրական Հ. հավասար է հոսանքի և լարման արտադրյալին: Փոփոխական հոսանքի դեպքում ակնթարթային Հ. (p) հավասար է լարման (ս) և հոսանքի (i) ակնթարթային արժեքների արտադրյալին՝ p=ui: Պարբերահան հոսանքների ժամանակ նպատակահարմար է օգտվել, այսպես կոչված, միջին կամ ակտիվ Հ-ից, որը հավասար է ակնթարթային Հ-յան՝ ըստ պարբերության միջինացված արժեքին: Միաֆուլ սինուսոիդային հոսանքի ակտիվ Հ. հավասար է Ulcosa, որտեղ U-ն և I-ն փոփոխական լարման և հոսանքի գործող (էֆեկտիվ) արժեքներն են, իսկ–ն դրանց փուլերի տարբերությունն է: Սինուսոիդային հոսանքների համար կիրառվում է նաև ռեակտիվ Հ., որը որոշվում է Ulsini առնչությամբ: Էլեկտրական շղթաների հաշվարկման ժամանակ ակտիվ և ռեակտիվ Հ–ները դիտարկվում են իբրև կոմալեքս Հ–յան իրական և կեղծ մասեր: Այն Հ., որի սահմաններում երաշխավորվում է էլեկտրական սարքերի նորմալ աշխատանքը, կոչվում է նոմինալ Հ: Էլեկտրական Հ–յան չափման համար, բացի վատտից, կիրառվում է նաև վոլտ ամպեր միավորը: