ՀՍՀ/ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՇԱՐԺՈՒՄ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՇԱՐԺՈՒՄ, կետի շարժում, երբ v արագության թվային մեծությունը հաստատուն է: Հ. շ–ման դեպքում t ժամանակում կետի անցած ճանապարհը հավասար է Տ=vt: Պինդ մարմինը կարող է կատարել համընթաց Հ. շ., որի դեպքում մարմնի բոլոր կետերի արագությունների մեծությունները հաստատուն են, և հավասարաչափ պտտական շարժում անշարժ առանցքի շուրջը, երբ մարմնի անկյունային արագությունը հաստատուն է, իսկ պտտման անկյունը` φ=ωt.