ՀՍՀ/ՀԱՎԱՆԱԿԱՆԱԿԱՆ ԱՎՏՈՄԱՏ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ՀԱՎԱՆԱԿԱՆԱԿԱՆ ԱՎՏՈՄԱՏ, մաթեմատիկական համակարգ, որը որոշվում է A=a1,...,an, B=b1,...,bm վերջավոր բազմություններով և P=p(ai,bj,ak) հավանականությունների բաշխումով, որտեղ

k=1np(ai,bj,ak)=1 ։

A-ի տարրերը կոչվում են ներքին վիճակներ, իսկ B-ինը՝ մուտքի ազդանշաններ։ Հ․ ա․ գործում է ժամանակի ընդհատակնթարթներին հետևյալ եղանակով․ ժամանակի դիտարկվող յուրաքանչյուր ակնթարթին, գտնվելով որևէ ai ներքին վիճակում և ստանալով որևէ bj մուտքային ազդանշան, համակարգը p(ai, bj, ak) հավանականությամբ անցնում է ak վիճակին (1≤k≤n)։ Հ․ ա․ դիսկրետ ավտոմատի ընդհանրացումն է։ Հ. ա. օգտագործվում է ուսուցման պրոցեսի ֆորմալ մոդելներում և բարդ վարքի մոդելներում, որտեղ ավտոմատի ռեակցիան միանշանակ չէ: