ՀՍՀ/ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ
ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ, իրար հաջորդող քիմիական ռեակցիաների շարք, րբ մի ռեակցիայի վերջնանյութը հաջորդ ռեակցիայի համար ելանյութ է։ Հ․ ռ-ի ընթացքում վերջնանյութի (C) առաջացումը հետևանք է մեկից ավելի իրար հաջորդող փուլերում ելանյութի (A) փոխարկումների՝
։
Հ․ ռ-ի պարզագույն օրինակ է երկու ոչ դարձելի առաջին կարգի ռեակցիաների հաջորդաբար ընթանալը՝
։
Միջանկյալ նյութի (B) կոնցենտրացիան սկզբում աճում է՝ հասնելով առավելագույն արժեքի, հետո նվազում։ Հ․ ռ․ են ածխաջրածինների ջերմային կրեկինգը, քլորացումը, պոլիմերացումը, բազմահիմն թթուների էսթերացումը ևն։ Հ․ ռ-ի քանակական վերլուծությունը հանգեցնում է քիմ․ կինետիկայի համար շատ կարևոր երկու հետևություններ՝
1. վերջնանյութի կուտակման արագությունը հավասար է ռեակցիայի գումարային արագությունը պայմանավորող ամենադանդաղ փուլի արագությանը։
2. Եթե միջանկյալ նյութը շատ ռեակցունակ է, ապա նրա նկատմամբ կարելի է կիրառել քվազիոստացիոնար կոնցենտրացիաների մեթոդը, որը հնարավորություն է տալիս դիֆերենցիալ հավասարումների համակարգը վերածել հանրահաշվական հավասարումների համակարգի։ Դա հեշտացնում է կինետիկ տվյալների մաթեմատիկական մշակումը։
Ն. Բեյլերյան