ՀՍՀ/ԿՈՒԼՈՆԻ ՕՐԵՆՔ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԿՈՒԼՈՆԻ ՕՐԵՆՔ, էլեկտրաստատիկայի հիմնական օրենքը, արտահայտում է երկու անշարժ կետային լիցքերի (լիցքավորված մարմիններ, որոնց չափերն անհամեմատ փոքր են դրանց հեռավորությունից) փոխազդեցության ուժի կախումը լիցքերի մեծությունից և հեռավորությունից: Սահմանել է Շ. Կուլոնը, 1785-ին: Կ. օ-ի համաձայն, իրարից r հեռավորության վրա գտնվող q1 և q2 կետային լիցքերի փոխազդեցության F ուժը վակուումում ուղիղ համեմատական է դրանց արտադրյալին և հակադարձ համեմատական r հեռավորության քառակուսուն.

F=kq1q2r2

k-ն համեմատականության գործակից է, որի մեծությունը կախված է միավորների համակարգի ընտրությունից. CGSE համակարգում k=1, իսկ Միավորների միջազգային համակարգում՝ 1/4πε₀-ի (ε₀-ն էլեկտրական հաստատունն է): Եթե լիցքերը գտնվում են դիէլեկտրիկում, ապա փոխազդեցության ուժը փոքրանում է ε անգամ՝

F=kq1q2ϵr2

(ε-ը միջավայրի դիէլեկտրիկ թափանցելիությունն է): F-ը ուղղված է լիցքերը միացնող ուղղի երկայնքով: Տարանուն լիցքերի դեպքում այն ձգողության ուժ է, իսկ նույնանուն լիցքերի դեպքում՝ վանողության: Փորձնական եղանակով լիցքերի փոխազդեցության ուժն ուսումնասիրելու համար Կուլոնն օգտագործել է իր պատրաստած սարքը՝ ոլորակշեռքը (նկ.): Վերջինիս մեջ իջեցված թեթև լծակը պտտվում է այնքան, մինչև որ լիցքերի փոխազդեցության ուժը հավասարակշռվում է ոլորված լարի առաձգականության ուժով: Ըստ լծակի պտտման անկյան կարելի է դատել ազդող ուժերի մեծության մասին: Նույն սկզբունքով սահմանվել է նաև երկու մագնիսների փոխազդեցության ուժը: Եթե մագնիսներին վերագրվի որոշակի «մագնիսական զանգված» (m), ապա նրանց փոխազդեցության

F=fm1m2r2

ուժը՝ · f-ը համեմատականության գործակից է, որի արժեքը կախված է միավորների համակարգի ընտրությունից:

Երկ. Тамм И. Е., Основы теории электричества, 9 изд., испр., М., 1976.

Ա. Ավետիսյան