ՀՍՀ/ԿՈՐ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

§ԿՈՐԻՈԼԻՍԻ ԱՐԱԳԱՑՈՒՄ, պտտական արագացում, կետի լրիվ արագացման մաս, որն առաջանում է այսպես կոչված բարդ շարժման (տես Հարաբերական շարժում) դեպքում, երբ փոխադրական շարժումը, այսինքն՝ հաշվարկման շարժական համակարգի շարժումը համընթաց չէ: Կ. ա. առաջանում է կետի Vn հարաբերական արագության (փոխադրական շարժման դեպքում) և փոխադրական արագության (հարաբերական շարժման դեպքում) փոփոխման հետևանքով: Կ. ա. որոշվում է

Wkor=2ωVnsinα

բանաձևով, որտեղ ω-ը որևէ AB առանցքի շուրջը հաշվարկման շարժական համակարգի պտտման անկյունային արագությունն է, α-ն՝ Vn-ի և AB առանցքի միջև կազմված անկյունը: Կ. ա. որպես վեկտոր որոշվում է

Wkor=2[ω×Vn]

բանաձևով: Կ. ա-ման ուղղությունը կարելի է ստանալ Vn վեկտորը AB առանցքին ուղղահայաց հարթության վրա պրոյեկտելով և այդ պրոյեկցիան 90°-ով շրջելով փոխադրական շարժման ուղղությամբ (տես նկ., որտեղ հարաբերականը M կետի շարժումն է գնդի AMB միջօրեականով, իսկ փոխադրականը՝ գնդի պտույտը AB առանցքի շուրջը): Հարկավոր է նշել, որ Կ. ա. կետի արագացման մասն է հաշվարկման հիմնական և ոչ թե շարժական համակարգի նկատմամբ: Օրինակ, Երկրի մակերևույթի վրայով շարժվելիս, Երկրի պտտման հետևանքով կետը Կ. ա. կունենա աստղերիևոչ թե Երկրի նկատմամբ: Համընթաց փոխադրական շարժման դեպքում (ա.(փ 0) կամ երբ (0, Կ. ա. հավասար է զրոյի: «Կ. ա.» հասկացությունն օգտագործում են կինեմատիկայի և դինամիկայի խնդիրները լուծելիս (տես Կորիուիսի ուժ):