ՀՍՀ/ԿՈՆ
ԿՈՆ (հուն., 1. Կ. կամ կոնական մակերևույթ, տարածության որևէ կորի (ուղղորդ) բոլոր կետերը տրված կետի (գագաթ) հետ միացնող ուղիղների (ծնիչներ) երկրաչափական տեղ: Եթե ուղղորդն ուղիղ է, ապա Կ. վերածվում է հարթության: Եթե ուղղորդը երկրորդ կարգի կոր է և գագաթի հետ մի հարթության մեջ չի գտնվում, ապա ստացվում է երկրորդ կարգի Կ. (տես նկ. 1, ուղղորդը էլիպս է): Վերջինիս պարզագույն ներկայացուցիչը ուղիղ շրջանային կ. է, որի ուղղորդը շրջանագիծ է: 2. Տարրական երկրաչափությունում շրջանային Կ. է կոչվում շրջանային
Կ-ի (առաջին իմաստով) մակերևույթով և ուղղորդը պարունակող հարթությամբ սահմանափակված երկրաչափական մարմինը (նկ. 2): Կ-ի ծավալը հավասար է , իսկ կողմնային մակերևույթի մակերեսը՝ : Կ. հիմքին զուգահեռ հարթությամբ հատելիս ստացվում է հատած Կ. (նկ. 3), որի ծավալը հավասար է , իսկ կողմնային մակերևույթի մակերեսը՝ :