ՀՍՀ/ԿՈԴ
ԿՈԴ (ֆրանս. code, լատ. codex—օրենքների ժողովածու), պայմանանշանների համակարգ՝ ինֆորմացիայի պահպանման, հաղորդման և վերամշակմանհամար: Ինֆորմացիայի տարրերի բազմությունը նշանակենք , իսկ պայմանանշաններինը՝ : x-ը կոչվում է այբուբեն, նրա տարրերը՝ տառեր, տառերի քանակը՝ Կ-ի հիմք Տառերի վերջավոր հաջորդականու թյունը կոչվում է բառ: х այբուբենի բառերի բազմությունը կոչվում է Կ. (երբեմն այբ բենական Կ.), եթե այդ բազմությունըփոխմիարժեք համապատասխանության մեջ է դրված у բազմության հետ: Բառիտառերի քանակը կոչվում է բառի երկա րություն: Կոդավորման հիմնական խնդիրներից է այնպիսի Կ-ի կառուցումը, որի բառերի միջին երկարությունը լինի նվազագույն: Կ. կոչվում է լրիվ, եթե առանց նրա զանազանելիությունը խախտելու հնարավոր չէ ավելացնել ոչ մի նոր բառ: Կ-երը հիմնականում բաժանվում են երկու խմբի սովորական և աղմկակայուն: Սովորական Կ-երն օգտագործվում են աղմուկների բացակայության դեպքում և լինում են հավասարաչափ (բոլոր բառերի երկարությունները նույնն են) և անհավա սարաչափ (բառերի երկարությունները տարբեր են): Անհավասարաչափ Կ-երից առանձնակի նշանակություն ունենվերծանելի Կ-երը, որոնք ունեն այն հատ կությունը, որ ինչպիսի հաջորդականությամբ էլ օգտագործվեն Կ-ի բառերը, միշտ հնարավոր է միարժեք կերպով վերականգնել դրանք: Վերծանելի Կ-երից ամենակարևորն են ոչ նախածանցային Կ-երը, որոնց բառերի ոչ մեկը մյուսի նախածանցը չէ: Ինֆորմացիան բնականպայմաններում հաղորդելիս միշտ աղմուկներ են լինում, որոնք հաճախ աղավաղում են Կ.: Այդ պատճառով անհրաժեշտություն առաջացավ ստեղծել այնպիսի Կ-եր, որոնք հնարավորություն նձեռնեն որոշ աղմուկների առաջացրած աղավաղումների դեպքում վերականգնել կոդավորված ինֆորմացիան: Այդպիսի Կ-երի ստեղծման հնարավորությունը առաջինը տեսականորեն ապացուցել է ամերիկացի գիտնական Կ. Շենոնը, իսկ այդպիսի Կ. երկուական համակարգում կառուցել է Ռ. Հեմինգը: Հեմինգի Կ. հնարավորություն է տալիս վերականգնել ինֆորմացիան այն դեպքում, երբ աղմուկները փոխում են Կ-ի մեկից ոչ ավելի տառ: Այժմ գոյություն ունեն բազմաթիվ ադմկա-կայուն Կ-եր, որոնք նախատեսված են տարբեր տեսակի աղմուկների առկայության դեպքում ինֆորմացիա կոդավորելու համար: Աղմկակայուն Կ-երի կառուցման հիմնական խնդիրն է՝ ապահովել տրված աղմուկների նկատմամբ կայունություն և ամենակարճ միջին երկարություն: Աղմկակայուն Կ-երի մի մասը, որը նախատեսված է թվաբանական գործողությունների կատարման ընթացքում առաջացած աղմուկների դեմ պայքարելու համար և հիմնականում օգտագործվում է արդի հաշվո-ղական մեքենաներում, կոչվում է թվաբանական Կ.: Գործնականում Կ-ի ընտրությունը կատարվում է ինֆորմացիայի մշակման, պահպանման և հաղորդման պայմաններից ելնելով և առանձնապես հաշվի է առնվում կապի անցուղու (տես Ինֆորմացիայի աեսություն) արդյունավետ օգտագործման հարցը:
Գրկ. Питерсон У., Уэлдон Э., Коды, исправляющие ошибки, пер. с англ., 2 изд., М., 1976.
Ա. Պետրոսյան