ՀՍՀ/ԿԻՐԽՀՈՖԻ ԿԱՆՈՆՆԵՐ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԿԻՐԽՀՈՖԻ ԿԱՆՈՆՆԵՐ, առնություններ են սահմանում հաստատուն կամ քվազի-հաստատուն հոսանքի ճյուղավորված էլեկտրական շղթայի հոսանքների և լարումների համար: Ձևակերպել է Գ. Ռ. Կիրխհոֆր (1847): Կիրխհոֆի առաջին կանոնը, որ բխում է լիցքի պահպանման օրենքից, հետևյալն է. հաղորդալարերի ճյուղավորման ցանկացած կետում (հանգույցում) հավաքվող հոսանքների ուժերի հանրահաշվական գումարը հավասար է զրոյի, այսինքն՝ k=11Ik=0 (1-ը տվյալ հանգույցում հավաքվող հոսանքների թիվն է. ընդ որում, հանգույց մտնող հոսանքը համարվում է դրական, հանգույցից դուրս եկողը՝ բացասական): Կիրխհոֆի երկրորդ կանոնի համաձայն, հաղորդիչների րարդ ցանցում կամայականորեն առանձնացված ցանկացած փակ կոնտուրի բոլոր տեղամասերի լարման անկումների (IkRk) հանրահաշվական գումարը հավասար է այդ կոնտուրի էլշուների (gk) հանրահաշվական գումարին, այսինքն՝ k=1mIkRk=k=1mk (m-ը փակ կոնտուրի տեղամասերի թիվն է, Ա-ն k-րդ տեղամասի հոսանքի ուժն է, Rk-ն՝ դիմադրությունը): Կ. կ. թայլ են տալիս հաշվարկել էլեկտրական բարդ շղթաները, եթե հայտնի են բոլոր տեղամասերի էլշուները և դիմադրությունները: