ՀՍՀ/ԿԻՍԼՈՎՈԴՍԿ
ԿԻՍԼՈՎՈԴՍԿ, քաղաք ՌՍՖՍ 4 Ստավրոպոլի երկրամասում, Կովկասյան հանքային չբեր առողջարանների խմբի բալ նեո-կլիմայական խոշորագույն առողջարան: Միներալնիե վոդիից 64 կվ հեռու, երկաթուղու ճյուղի վերջին կայարանը: 101 հզ. բն. (1979): Գտնվում է Մեծ Կովկասի նախալեռներում, 720—1060 մ բարձրության վրա, ամառը տաք է (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 19°C), ձմեռը՝ չափավոր մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝—3,9C), չոր, պարզ, արեոտ: Տարեկան տեղումները՝ 600 մմ: Բուժիչ միջոցները. «Նարզան» աղբյուրի ածխաթթվային հիդրոկարբոնատ-սուլֆատային կալցիում-նատրիումային ջուրը՝ հետևյալ քիմ. բաղադրությամբ. օգտագործվում է լոգանքների և տարալցման նպատակով: Բուժիչ նպատակով խմելու համար օգտագործվում է «Դոլոմիտային Նարզան» աղբյուրի ջուրը` Բուժում են արյան շրջանառության օրգանների, շնչառական օրգանների ոչ տուբեր-կուլոզային, միգուղիների հիվանդությունները, նյութափոխանակության խանգարումները և վերջիններիս ուղեկցող՝ մարսողության համակարգի հիվանդությունները: