ՀՍՀ/ԿԻՆԵՏԻԿ ԷՆԵՐԳԻԱ
Jump to navigation
Jump to search
ԿԻՆԵՏԻԿ ԷՆԵՐԳԻԱ, մեխանիկական էներգիայի տեսակ: Նյութական կետի Կ. է. որոշվում է բանաձևով (m-ը կետի զանգվածն է, v-ն՝ արագությունը): Նյութական կետերի համակարգի Կ. է. հավասար է բոլոր կետերի Կ. է-ների թվաբանական գումարին: Անշարժ առանցքի շուրջը պտտվող պինդ մարմնի Կ. է. հավասար է (I-ն մարմնի իներցիայի մոմենտն է պտտման առանցքի նկատմամբ, ω-ն՝ անկյունային արագությունը): Լույսի արագության (c) հետ համեմատելի արագությունների դեպքում , որտեղ m₀-ն կետի հանգստի զանգվածն է: