ՀՍՀ/ԿԻԺՆԵՐ-ՎՈԼՖԻ ՌԵԱԿՑԻԱ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԿԻԺՆԵՐ-ՎՈԼՖԻ ՌԵԱԿՑԻԱ, կարբոնիլ-խմբի (>C=O) վերականգնումը մեթիլեն-խմբի (>CH₂): Դրա համար ալդեհիդը կամ կետոնը փոխարկում են հիդրազոնի, որը հիմքի առկայությամբ ճնշման տակ տաքացնելիս տարրալուծվում է՝

RRC=O+H2NNH2RRC=NNH2RRCH2+N2:

Հետագայում ավելի հաճախ կիրառել են Կ-Վ. ռ-ի այլ տարբերակը՝ երբ ալդեհիդը կամ կետոնը, հիդրազինի ավելցուկը և կծու կալիումը տաքացնում են բարձրաեռ լուծիչում (դի- կամ տրիմեթիլենգլիկոլում), 180—200 °C-ում: Ռեակցիան կարելի է կիրառել կարբոնիլային այնպիսի միացություններ վերականգնելու համար, որոնք զգայուն են թթուների նկատմամբ (հմմտ. Կլեմմենսենի ռեակցիա): Եղանակը մշակել են Ն. Մ. Կիժները, 1911-ին, և գերմանացի քիմիկոս Լ. Վոլֆը, 1912-ին (L. Wolf, 1857—1919):