ՀՍՀ/ԿԵՊԼԵՐԻ ՕՐԵՆՔՆԵՐ
ԿԵՊԼԵՐԻ ՕՐԵՆՔՆԵՐ, մոլորակների շարժման երեք օրենք: Հայտնագործել է Յո. Կեպւերը XVII դ. սկզբին՝ Տ. Բրահեի դիտումների հիման վրա: Աոաջին օրենք, յուրաքանչյուր մոլորակ շարժվում է էլիպսով, որի կիզակետերից մեկում գտնվում է Արեգակը: Այս օրենքից բխում է, որ շարժման ընթացքում փոփոխվում է մոլորակի հեռավորությունը Արեգակից: Երկրորդ օրենք, մոլորակի շառավիղ-վեկտորը (մոլորակը Արեգակին միացնող ուղղի հատվածը) հավասար ժամանակամիջոցներում գծում է հավասարամեծ մակերեսներ, այսինքն՝ մոլորակի գծային արագությունը կախված է Արեգակից ունեցած հեռավորությունից: Ուղեծրի արևամերձ մասերում մոլորակն ավելի արագ է շարժվում, քան արևահեռ մասերում: Երրորդ օրենք, յուրաքանչյուր երկու մոլորակի պտտման (Արեգակի շուրջը) պարբերությունների քառակուսիների հարաբերությունը հավասար է Արեգակից նրանց ունեցած միջին հեռավորությունների (կամ էլիպսների մեծ կիսառանցքների) խորանարդների հարաբերությանը՝ , որտեղ T1-ը և T2-ը մոլորակների պտտման պարբերություններն են, իսկ a1-ը և а2-ը՝ ուղեծրերի մեծ կիսառանցքները: Հետևաբար, Արեգակին մոտ գտնվող մոլորակները նրա շուրջը պտտվում են ավելի կարճ ժամանակամիջոցում, քան հեռու գտնվողները: Ի. Նյուտոնը Կ. օ-ի հիման վրա հանգեցայն հետևությանը, որ մոլորակի ու Արեգակի միջև գործող ուժը ձգողության ուժն է (տես Տիեզերական ձգողության օրենք): Նյուտոնը լուծեց նաև հակառակ խնդիրը, հիմք ընդունելով տիեզերական ձգողության օրենքը, նա ստացավ երկնային մարմինների շարժման Կեպլերի օրենքներն ավելի ընդհանուր տեսքով, որոնք կոչվեցին Կեպլերի ընդհանրացված օրենքներ: Կեպլերի ընդհանրացված առաջին օրենք. տիեզերական ձգողության ուժի ազդեցությամբ երկնային մարմինը Արեգակի շուրջըկշարժվի կոնական հատույթով՝ էլիպսով (մասնավորապես, շրջանագծով), պարաբոլով կամ հիպերբոլով: Հետագայում պարզվեց, որ իրոք, փոքր մոլորակներիմի մասը Արեգակի շուրջը պտտվում. է գրեթե շրջանագծով, իսկ գիսավորներիմի մասն էլ՝ պարաբոլով ու հիպերբոլով: Կեպլերի ընդհանրացված երկրորդ օրենքն ամբողջությամբ համընկնում է Կեպլերի երկրորդ օրենքի հետ: Կեպլերի ընդհանրացված երրորդ օրենքն ունի հետնյալ տեսքը՝ որտեղ M-ը Արեգակի, իսկ m1-ը և m2-ը առաջին ու երկրորդ մոլորակների զանգվածներն են: Արեգակնային համակարգության համար Կեպլերի երրորդ օրենքը կիրառելի էր, քանի որ մոլորակների զանգվածները Արեգակի զանգվածի նկատմամբ չափազանց փոքր են, սակայն այն համակարգերի դեպքում, որոնց բաղադրիչների զանգվածները գրեթե նույն կարգի են (օրինակ, բազմակի սատղերինը), պետք է օգտվել միայն Կեպլերի ընդհանրացված երրորդ օրենքից: Վերջինս կիրառվում է մոլորակների զանգվածները հաշվելիս, իսկ աստղերի զանգվածների որոշման միակ անմիջական մեթոդն է:
Բ. Թումանյան