ՀՍՀ/ԿԱՐԼՈՎԻ ՎԱՐԻ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԿԱՐԼՈՎԻ ՎԱՐԻ, Կարլսրադ (չեխ. Karlovi Vary, չեխ. թագավոր Կարլ 1-ի անունով, և vary—գով աղբյուրներ), քաղաք Չեխոսլովակիայում, Արեմտա-Չեխական մարզում, Օգրժե գետի հովտում, 380 մ բարձրության վրա: 45 հզ. բնակիչ (1970): Բալնեոլոգիական առողջարան է, Պրագայից 120 կմ արմ.: Կլիման չափավոր խոնավ է, ամառը՝ տաք (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 17,3°C), ձմեռը՝ շատ մեղմ (հունվարի միշին ջերմաստիճանը՝—2°C), տարեկան տեղումները՝ 620 մմ: Բուժիչ միջոցները ածխաթթվային սուլֆատ-հիդրոկարբոնատային նատրիումային տաք աղբյուրներն են (41,2—72,2°C), որոնց ջուրն օգտագործվում է խմելու, լոգանքների, ողողումների, ինհալյացիաների համար, տորֆա-ցեխաբուժությունը, Վրժիդլո (Շպրուդել) հեյզերի ջուրը, հետնյալ քիմ. կազմով՝

CO2O,4H2SiO30.09M6,4HCO342SO436Na84

որից ստանում են կարլովարյան աղ: Բուժվում են լյարդի և լեղուղիների, ստամոքս-աղիքային համակարգի, միգուղիների հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով տառապողները: