ՀՍՀ/ԿԱՆՈՆԻԿ ԲԱՇԽՈՒՄ
ԿԱՆՈՆԻԿ ԲԱՇԽՈՒՄ, Գիբսի բաշխում, վիճակագրական ֆիզիկայի հիմնական օրենք. որոշում է շրջապատի հետ ջերմային հավասարակշռության մեջ գտնվող մակրոսկոպիկ փակ համակարգի մաս կազմող ցանկացած մակրոսկոպիկ համակարգի (ենթահամակարգ)՝ տվյալ միկրովիճակում գտնվելու հավանականությունը: Դասական վիճակագրական ֆիզիկայում Կ. բ. (ստացել է Ջ. Ու. Գիբսը 1901-ին)
ունի տեսքը. do-ն հավանականությունն է այն բանի, որ համակարգը կազմող մասնիկների շարժման քանակների և կոորդինատների համախմբի արժեքներն ընկած են համապատասխանաբար p, p+ dp և q, q+dq տիրույթներում. E(p,q)-ն համակարգի էներգիան է, T-ն՝ բացարձակ ջերմաստիճանը, k-ն՝ Բոլցմանի հաստատունը: A հաստատունը որոշվում է
պայմանից և կապված է համակարգի ազատ էներգիայի հետ: Քվանտային վիճակագրությունում Կ. բ. ունի
տեսքը, որտեղ En-ը համակարգի էներգիան է քվանտային n-րդ վիճակում, իսկ A-ն հաստատուն է և որոշվում է
պայմանից:
Ա. Ավետիսյան