ՀՍՀ/ԿԱԼՈՄԵԼ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԿԱԼՈՄԵԼ (հուն. գեղեցիկ և — սև), սնդիկի քլորիդ, Hg₂CI₂, քլորաջրածնական թթվի սնդիկային աղը: Անգույն փոշի է: Կծու ալկալիների կամ ամոնիակի ազդեցությամբ սևանում է (այստեղից էլ՝ անվանումը): Սևացման պատճառը շատ մանր վիճակում սնդիկի առաջացումն է.

Hg2Cl2+2NaOH=Hg+HgO+2NaCl+H2O

Hg2Cl2+2NH4OH=HgNH2Cl+Hg+NH4Cl+2H2O

Խտությունը 7160 կգ/մ³ է: Գոլորշիանում է առանց հալվելու, գոլորշիացման ջերմաստիճանը՝ 383,TC: Ջրում շատ քիչ է լուծվում: Ստացվում է միարժեք սնդիկի աղերն աղաթթվով մշակելիս և այլ եղանակներով: Կիրառվում է էլեկտրոդներ պատրաստելու համար, օրգ. սինթեզում (որպես կատալիզատոր), բժշկության մեջ (հակամանրէային միջոց): Բնության մեջ Կ. հազվադեպ հանդիպող միներալ է: Առաջանում է սնդիկի հանքավայրերի օքսիդացման գոտում: Ունի ալմաստի փայլ: Կարծրությունը 1,5 է՝ ըստ հանքաբանական սանդղակի: