ՀՍՀ/ԾԱՎԱԼ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԾԱՎԱԼ, երկրաչափական մարմինը բնորոշող հիմնական հասկացություններից: Ծ-ի միավոր է համարվում միավոր կողով խորանարդի Ծ.: Պարզագույն դեպքում մարմնի Ծ. հաշվվում է իր պարունակած միավոր խորանարդների քանակով: Ավելի բարդ դեպքերում մարմնի ծավալը հաշվում են հետևյալ կերպ. A մարմինն ու իր շրջակայքը փոխուղղահայաց հարթու-թյուններով տրոհում են a երկարության կող ունեցող խորանարդների: V(a)-ով նշանակենք բոլոր այն խորանարդների Ծ-ների գումարը, որոնք ամբողջությամբ ընդգրկված են A-ի մեջ, իսկ W(a)-ով՝ բոլոր այն խորանարդներինը, որոնք A-ի հետ ունեն գոնե մեկ ընդհանուր կետ: a-ն փոքրացնելիս V(a)-ն աճում է, իսկ W(a)-ն՝ նվազում, ընդ որում՝ միշտ V(a) ≦ W(a): V(a)-u և W(a)-ն ունեն նույն սահմանը (երբ a-ն ձգտում է 0-ի), որը և կոչվում է A մարմնի Ծ.: Ուղղանկյուն դեկարտյան կոորդինատների համակարգում A մարմնի Ծ. հաշվվում է

V=dxdydz և V=S(z)dz բանաձևերով,

որտեղ առաջին ինտեգրալը տարածված է A մարմնով, իսկ երկրորդը՝ A-ի՝ Z առանցքի վրա ունեցած պրոյեկցիայով: Ընդհանուր աֆինական կոորդինատական համակարգում Ծ. հաշվվում է

V=|g|dxdx2dx3 բանաձևով, որտեղ g-ն ds2=gijdxidxj հիմնական քառակուսային ձևի դիսկրիմինանտն է: Ընդհանրացնելով այս բանաձևը՝ մուծվում է n-չափանի Ծ-ի հասկացությունը.

V=dx1dxn:

Վ. Քոլոյան