ՀՍՀ/ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ, երկրաչափական կետ, որով անցնում է մարմնի բոլոր մասնիկների ծանրության ուժերի համազորը՝ տարածության մեջ մարմնի ցանկացած դիրքում: Սիմետրիայի կենտրոն ունեցող համասեռ մարմնի Ծ. կ. համընկնում է այդ կենտրոնի հետ: Ընդհանուր դեպքում, երբ մարմինը հնարավոր է բաժանել առանձին մասերի, Ծ. կ-ի կոորդինատները որոշվում են որոշվում են՝ xc=i=1npixii=1npi,yc=i=1npiyii=1npi,zc=i=1npizii=1npi որտեղ pi-երը մարմնի մասերի ծանրության ուժերն են, իսկ (хi, уi, zi) երը՝ այդ մասերի Ծ. կ-ների կոորդինատները։ Ծ. կ. և իներցիայի կենտրոն հասկացություններն իրարից տարբերվում են նրանով, որ Ծ. կ. իմաստ ունի միայն համասեռ ձգողության դաշտում գտնվող մարմինների համար: Իներցիայի կենտրոն հասկացությունը կապված չէ ուժային դաշտ հասկացության հետ և այս իմաստով ավելի ընդհանուր է: Ծանրության համասեռ ուժային դաշտում գտնվող մարմնի Ծ. կ. և իներցիայի կենտրոնը համընկնում են: