ՀՍՀ/ԽՏՈՒԹՅՈՒՆ
Jump to navigation
Jump to search
ԽՏՈՒԹՅՈՒՆ համասեռ նյութի, ֆիզիկական մեծության . որոշվում է նյութի m զանգվածի և գրաված v ծավալի հարաբերությամբ՝ : Անհամասեռ նյութի Խ. զանգվածի և ծավալի հարաբերության սահմանն է, երբ ծավալը ձգտում է մի կետի, որտեղ որոշվում է Խ.: Երկու նյութերի Խ-ների հարաբերությունը ֆիզիկական որոշակի պայմաններում կոչվում է հարաբերական Խ.: Միավորների միջազգային համակարգում Խ. չափվում է կգ/մ³, CGS համակարգում՝ գ/սմ³ միավորով: Գործնականում ընդունված են նաև գ/լ, տ/մ³ և արտահամակարգային այլ միավորներ: Գազերի և հեղուկների Խ. չափելու համար օգտագործում են խտաչափեր: