ՀՍՀ/ԽՈՐԱՆԱՐԴԻ ԿՐԿՆԱՊԱՏԿՈՒՄ
Jump to navigation
Jump to search
ԽՈՐԱՆԱՐԴԻ ԿՐԿՆԱՊԱՏԿՈՒՄ, հին աշխարհի դասական խնդիրներից, պահանջում է կառուցել տված խորանարդից ծավալով կրկնակի մեծ խորանարդ: Խ. կ-ման խնդիրը հաճախ կոչվում է նաև դելոսյան խնդիր, քանի որ, ըստ ավանդության, Դե-լոս կղզում համաճարակից փրկելու համար գուշակը՝ աստծո պատգամախոսը, պահանջել է առանց ձևը փոխելու երկու անգամ մեծացնել խորանարդաձև զոհարանը: Եթե տված խորանարդի կողը հավասար է մեկի, ապա որոնելի խորանարդի կողի երկարությունը պետք է որոշել հավասարումից, այսինքն՝ խնդիրը հանգում է թվապես -ի հավասար հատվածի կառուցման, որը, ինչպես ապացուցվեց XIX դ., հնարավոր չէ իրագործել միայն կարկինի և քանոնի օգնությամբ: Խնդիրը հնարավոր է լուծել, եթե օգտագործվեն կոնական հատույթներ: