ՀՍՀ/ԽՈՐԱՆԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԽՈՐԱՆԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, բյուրեղագիտական համակարգ: Խ. հ-ին բնորոշ է բարձր կարգի համաչափության մի քանի առանցքի և երկրաչափական հաս-տատունների (a=b=c,α=β=γ=90) առկայությունը: Ստորաբաժանվում է համաչափության 5 դասի՝ տրիտետրաէդրային, դիդոդեկաէդրային, հեքսատետրաէդրային, տրիօկտաէդրային և հեքսաօկտեդրային: Խ. հ. ունի 15 բյուրեղագիտական պարզ ձև: Որպես միավոր նիստ ընդունվում է օկտաէդրի կամ տետրաէդրի նիստը: Խ. հ-ին են պատկանում ալմաստը, ոսկին, սֆալերիտը, գալենիտը, ցինկի, բարիումի, կապարի նիտրատները, նատրիումի քլորիդը ևն: