ՀՍՀ/ԽԱՌՆ ԱՐՏԱԴՐՅԱԼ
Jump to navigation
Jump to search
ԽԱՌՆ ԱՐՏԱԴՐՅԱԼ երեք վեկտորների, առաջինի և երկրորդի վեկտորական արտադրյալի և երրորդի սկալյար արտադրյալը: վեկտորների Խ. ա. նշանակվում է : Խ ա. հավասար է վեկտորների վրա կառուցված զուգահեռանիստի ծավալին՝ վերցրած դրական նշանով, եթե եռյակը կողմնորոշված է ինչպես կոորդինատական միավոր վեկտորները, և բացասական նշանով՝ հակառակ դեպքում: Խ. ա. հավասար է զրոյի միմիայն այն դեպքում, երբ երեք վեկտորներն էլ զուգահեռ են միևնույն հարթությանը: Խ. ա. հավասար է վեկտորների կոորդինատներից կազմված երրորդ կարգի որոշիչին` Խ.ա. կախված է արտադրիչների կարգից.