ՀՍՀ/ԴԻՖԵՐԵՆՑԻԱԼ ՄԵԽԱՆԻԶՄ
ԴԻՖԵՐԵՆՑԻԱԼ ՄԵԽԱՆԻԶՄ, սարք, որի միջոցով կարելի է ստանալ բաղադրիչ շարժումների գումար կամ տարբերություն հանդիսացող արդյունարար շարժում: Մեկ ազատության աստիճանով Դ, մ-ներում բաղադրիչ շարժումները կինեմատիկորեն կապված են և իրականացվում են մեկ հաղորդակով, իսկ արդյունարարը ստացվում է որպես այդ շարժումների տարբերություն: Վերջիններս կիրառվում են փոքր ճշգրիտ տեղափոխությունների կամ մեծ ուժերի ստացման համար (օրինակ, մետաղահատ հաստոցներում): Երկու կամ ավելի ազատության աստիճաններով Դ. մ-ներում բաղադրիչ շարժումներն անկախ են և կատարվում են յուրաքանչյուրն իր օղակում: Կան այսպիսի Դ. մ-ների տարբեր տեսակներ, սակայն առավել տարածված են կոնային ատամնանիվներով Դ. մ-ները (սովորաբար անվանում են Կաղապար:Լայն), որոնք գլխավորապես օգտագործվում են ավտոմոբիլներում կամ տրանսպորտային այլ մեքենաներում: Դ. մ-ների օղակների իրական արագությունների միջև եղած կախումն արտահայտվում է տ կամ տ բանաձևով, որտեղ տ և տ համապատասխանաբար կենտրոնական անիվների և տարիչի անկյունային արագություններն ու պտտման հաճախականություններն են: Դ. մ. կիրառվում է նաև վարիատորներում և հաշվիչ-վճռող սարքերում: