ՀՍՀ/ԴԻՍՊՐՈԶԻՈՒՄ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԴԻՍՊՐՈԶԻՈՒՄ (Dysprosium), Dy, պարբերական համակարգի III խմբի քիմիական տարր: Լանթանիդ է, պատկանում է հազվագյուտ հողային տարրերի խմբին, կարգահամարը՝ 66, ատոմական զանգվածը՝ 162, 50, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն է 5p66s2: Դ. f- տարր է, ունի 7 կայուն իզոտոպ: Արհեստականորեն ստացվել են 149—167 զանգվածի թվերով ռադիոակտիվ իզոտոպներ: Դ. հայտնաբերել է Լեկոք դը Բուաբոդրանը 1886-ին, ստացել է Ջ. Ուրբեյնը 1906-ին: Անվանումը (հուն. δυσπρόσιτος — դժվարամատչելի) ստացել է ուղեկիցներից դժվար անջատվելու պատճառով: Բնության մեջ հանդիպում է իտրիումական միներալներում, նաև մոնացիտում, լոպարիտում ևն: Երկրակեղևը պարունակում է 5104% Դ. (ըստ զանգվածի): Արծաթափայլ մետաղ է, խտությունը՝ 8530 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 1407°C, եռմանը՝ 2600°C: Քիմիապես ակտիվ տարր է, միացություններում՝ եռարժեք: 180—200°C-ից բարձր տաքացնելիս օդում օքսիդանում է՝ առաջացնելով անգույն Dy2O3 օքսիդը: Հիդրօքսիդը՝ Dy(OH)3, թույլ հիմք է: Դ-ի միացությունները դեղնականաչավուն են: Տաքացնելիս միանում է ջրածնին, ազոտին, ածխածնին: Դ. փոխազդում է բազմաթիվ օրգ. միացությունների հետ՝ առաջացնելով կոմպլեքս միացություններ: Դ. կարելի է ստանալ նրա միացություններն ալկալիական կամ հոդալկալիական մետաղներով վերականգնելով կամ էլեկտրոլիզի միջոցով: