ՀՍՀ/ԴԻՊՈԼԱՅԻՆ ՄՈՄԵՆՏ
ԴԻՊՈԼԱՅԻՆ ՄՈՄԵՆՏ Կաղապար:Լայն, լիցքավորված մասնիկների համակարգի էլեկտրական հատկությունները բնութագրող վեկտոր: N թվով լիցքավորված մասնիկների համակարգի Դ. մ.՝ , որտեղ -ն i-րդ մասնիկի լիցքն է, -ն՝ շառավիղ-վեկտորը։ Չեզոք համակարգի Դ. մ. կախված չէ կոորդինատների համակարգի ընտրությունից, այլ որոշվում է լիցքերի փոխադարձ դասավորությամբ ու մեծությամբ: Մասնավոր դեպքում, դիպոլի Դ. մ. ուղղված է բացասական լիցքից դեպի դրականը և թվապես հավասար է լիցքերի և հեռավորության և լիցքի բացարձակ մեծության (e) արտադրյալին՝ : Դ. մ-ի միջոցով որոշվում է դիպոլի էլեկտրական դաշտը պայմանին բավարարող կետերում, ինչպես նան արտաքին էլեկտրական դաշտի ազդեցությունը նրա վրա: Մոլեկուլը նույնպես կարելի է համարել լիցքերի համակարգ, որի Դ. մ.՝ ·l (-ը այստեղ 10−10 լ. CGSE միավոր կարգի էֆեկտիվ լիցք է, իսկ l-ը դրական և բացասական լիցքերի «ծանրության կենտրոնների» հեռավորությունը, այն մոլեկուլի չափերի՝ 10−8 սմ կարգի մեծություն է): Լիցքավորված մասնիկների կամայական համակարգից հեռու դրա էլեկտրական դաշտը որոշվում է տարբեր Կաղապար:Լայն՝ լրիվ լիցքով, Դ. մ-ով, քվադրուպոլ մոմենտով ևն: Սակայն չեզոք համակարգի էլեկտրական դաշտը, այդ համակարգի չափերի համեմատ մեծ հեռավորությունների վրա, առաջին մոտավորությամբ որոշում է միայն նրա Դ. մ.: Դ. մ. Կաղապար:Լայն, տես Մագնիսական մոմենտ: