ՀՍՀ/ԴԻՊՈԼ
ԴԻՊՈԼ (դի... և հուն. πόλος — բևեռ), 1. Կաղապար:Լայն, իրարից որոշ հեռավորության վրա գտնվող և բացարձակ մեծություններով հավասար երկու տարանուն կետային լիցքերի համակարգ: Էլեկտրական Դ-ի հիմնական բնութագիրը նրա դիպոլային մոմենտն է՝ : Դ-ի ստեղծած էլեկտրական դաշտի լարվածությունը (E) հեռու կետերում հակադարձ համեմատական է հեռավորության (R) խորանարդին, այսինքն՝ նվազում է ավելի արագ, քան կետային լիցքի ստեղծած դաշտինը (1/R2): Չեզոք համակարգի էլեկտրական դաշտը մեծ (համակարգի չափերի համեմատ) հեռավորությունների վրա մոտավորապես համընկնում է այդ համակարգի դիպոլային մոմենտն ունեցող Դ-ի դաշտի հետ: Ուստի, շատ դեպքերում (օրինակ, որոշ նյութերի մոլեկուլների համար) Դ. լավ մոտավորություն է այդպիսի համակարգերը նկարագրելու համար: 2. Կաղապար:Լայն, բացարձակ մեծություններով հավասար երկու տարանուն «մագնիսական լիցքերի» համակարգ: Իրականում մագնիսական լիցքեր գոյություն չունեն, այղ գաղափարը մտցվել է մագնիսական և էլեկտրական որոշ երևույթների նմանությամբ (Շ. Կուլոն, 1785): Հետագայում պարզվեց, որ մագնիսական դաշտ ստեղծում են շարժվող էլեկտրական լիցքերը՝ հոսանքները: Սակայն նպատակահարմար եղավ պահպանել մագնիսական Դ. և այն բնութագրող մագնիսական դիպոլային մոմենտ հասկացությունները, որովհետև հոսանքակիր փակ հաղորդչի մագնիսական դաշտը մեծ հեռավորությունների վրա համարժեք է մագնիսական Դ-ի ստեղծած դաշտին: