ՀՍՀ/ԴԻՈՖԱՆՏԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԴԻՈՖԱՆՏԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ (Դիոֆանտի անունով), ամբողջ գործակիցներով հանրահաշվական հավասարումների համակարգ, երբ անհայտների թիվը գերազանցում է հավասարումների թիվը և որի համար փնտրվում են ամբողջ կամ ռացիոնալ լուծումներ: Ժամանակակից մաթեմատիկայում Դ. հ. հասկացությունն ընդլայնված է. դրանք հավասարումներ են, որոնց լուծումները փնտրվում են հանրահաշվական թվերով: Դ. հ. կոչվում է նաև Կաղապար:Լայն հավասարում: ax+by=1 պարզագույն Դ. հ. (а-ն և b-ն փոխադարձաբար աարզ ամբողջ թվեր են) ունի անվերջ թվով լուծումներ. x0,y0-ի հետ լուծումներ են նաև x=x0+bn,y=y0an թվերը (ո-ը կամայական ամբողջ թիվ է): ax2+ bxy+cy2+dx+ey+f=0 երկրորդ կարգի Դ. հ. ուսումնասիրել են Պ. Ֆերման, Լ. Էյլերը, Կ. Գաուսը և այլք: Պ. Ֆերման ապացուցել է, որ x2Ay2=1 երկրորդ կարգի հավասարումը (Կաղապար:Լայն), որտեղ А-ն թերի քառակուսի է և մեծ զրոյից, ունի անվերջ թվով լուծումներ: Նորվեգացի մաթեմատիկոսներ Ա. Տուեն և Տ. Սկոլեմը, սովետական մաթեմատիկոս Բ. Դելոնեն ուսումնասիրել են a0xn+a1xn1y+...+anyn=0, (n≥3) տեսքի Դ. հ.: Ա. Տուեն ապացուցել է, որ այն չի կարող ունենալ անվերջ թվով լուծումներ, եթե a0tn+a1tn1+...+an բազմանդամը վերածելի չէ ռացիոնալ թվերի դաշտում: