ՀՍՀ/ԴԻԱՍՊՈՐ ՄԻՆԵՐԱԼ
Jump to navigation
Jump to search
ԴԻԱՍՊՈՐ (<հուն. διασπορά — ցրում), միներալ, քիմիական կազմը՝ : Պարունակում է 85% և 15% ։ Դ-ի հետ հանդիպում են երկաթի, քրոմի, մանգանի օքսիդների խառնուրդներ: Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է: Առաջացնում է թերթիկավոր, հազվադեպ սյունաձև բյուրեղներ: Դ. 500-ից բարձր պայմաններում անցնում է կորունդի (-): Գույնը՝ սպիտակ, դեղնավուն, բաց-վարդագույն, կանաչավուն-մոխրագույն: Կարծրությունը՝ 6—7, խտությունը՝ 3300—3500 կգ/մ3: Տարածված է բոքսիտների տարբեր տիպերի հանքավայրերում՝ որպես հանքանյութ կազմող միներալ: Կուտակումները հայտնի են ՍՍՀՄ-ում (Ուրալ, Ուզբեկստան), Հունաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: