ՀՍՀ/ԴԻԱԶՈՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԴԻԱԶՈՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, մեկ ատոմ ածխածնին երկու ատոմ ազոտ միացած խմբավորում պարունակող օրգանական միացություններ: Լինում են ալիֆատիկ և արոմատիկ շարքի: Ալիֆատիկ շարքի Դ-ի կառուցվածքը պատկերվում է այսպես.
Թունավոր և պայթուցիկ են, տաքացնելիս, ճառագայթահարելիս քայքայվում են, փոխազդում են թթուների, հալոգենների, ջրի և այլ նյութերի հետ՝ անջատելով ազոտ: Պարզագույն ներկայացուցիչներն են դիազոմեթանը () և դիազոքացախաթթվի էթիլէսթերը ():
Արոմատիկ շարքի Դ.՝ (որտեղ -ը թթվային մնացորդ է կամ հիդրօքսիլ–խումբ), կոչվում են նաև դիազոնիումի աղեր։ Ստացվում են արոմատիկ ամինների դիազոտացմամբ: Անկայուն են, չոր վիճակում պայթուցիկ, մտնում են շատ ռեակցիաների մեջ, որոնց ընթացքում կարող է տեղի ունենալ նաև ազոտի անջատում (Կաղապար:Լայն, Կաղապար:Լայն ևն): Արոմատիկ Դ. հիմնային միջավայրում փոխում են իրենց կառուցվածքը՝ առաջացնելով դիազոտատներ:
Արոմատիկ Դ. օգտագործվում են բազմաթիվ օրգ. միացությունների սինթեզի, մասնավորապես, ազոներկանյութերի արտադրության մեջ: