ՀՍՀ/ԴԵՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔ
ԴԵՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱՇԽԱՏԱՆՔ, մարմնի ներքին ուժերի կատարած աշխատանքը դեֆորմացիայի ընթացքում: Առաձգական դեֆորմացիայի դեպքում դեֆորմացիայի Կաղապար:Լայն աշխատանքը (առաձգական պոտենցիալ) որոշվում է a=(σ1ε1+σ2ε2+σ3ε3) բանաձևով, ուր σ1, σ2, σ3-ը ուղղանկյուն զուգահեռանիստի նիստերի վրա գործող գլխավոր լարումներն են, իսկ ε1, ε2, ε3-ը՝ զուգահեռանիստի կողերի համապատասխան հարաբերական երկարացումները: Առաձգականության սահմաններից դուրս կամ σ-ի և ε-ի միջև ոչ-գծային կապերի դեպքում բանաձևն այլևս ճիշտ չէ և կախված է դեֆորմացիայի ընթացքից: Դեֆորմացիայի Կաղապար:Լայն աշխատանքը (А) սահմանվում է որպես մարմնի ամբողջ ծավալով դեֆորմացիայի տեսակարար աշխատանքի գումար՝ A=: Դեֆորմացիայի լրիվ աշխատանքը, համաձայն էներգիայի պահպանման օրենքի, կարելի է որոշել նաև որպես արտաքին ուժերի աշխատանք, որը մեծությամբ հավասար է Դ. ա-ին և ունի հակառակ նշան: