ՀՍՀ/ԴԵՏԵԿՏՈՐՆԵՐ ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻ
ԴԵՏԵԿՏՈՐՆԵՐ ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԻ, էլեկտրամագնիսական տատանումների դետեկտման սարքեր: Կիրառվում են լազերային և ռադիոկապում, հեռուստատեսության մեջ, էլեկտրաչափումներում և այլուր՝ օգտակար ինֆորմացիա պարունակող մոդուլող ազդանշանի առանձնացման համար: Մոդուլման եղանակներից կախված՝ տարբերում են Կաղապար:Լայն, Կաղապար:Լայն և Կաղապար:Լայն Դ. է. տ.:
Ամպլիտուդային դետեկտորում որպես ոչ գծային տարր սովորաբար կիրառվում է կիսահաղորդչային (տես Կիսահաղորդչային դետեկտոր) կամ վակուումային դիոդը (դիոդային դետեկտոր): Ամպլիտուդամոդուլված տատանումների դետեկտման համար օգտվում են նաև տրիոդի ցանց-կաթոդային (ցանցային դետեկտոր) կամ անոդային (անոդային դետեկտոր) բնութագծի ոչ գծայնությունից: Այս դեպքում ապահովվում է նաև ուժեղացում:
Պարզագույն դիոդային դետեկտորը պատկերված է: R դիմադրությունը և С ունակությունը կազմում են էլեկտրական զտիչ, որի դիմադրությունը մեծ է ցածր հաճախականության (մոդուլող) ազդանշանի և փոքր՝ բարձր հաճախականության բաղադրիչների համար: Այս պահանջը բավարարվում է, եթե (ω-ն և Ω-ն համապատասխանաբար բարձր և ցածր հաճախականություններն են): Զտիչի ելքում ստեղծվում է ցածր հաճախականության լարման անկում: Հաճախա- և փուլա-մոդուլված տատանումների դետեկտման համար կիրառվում են բալանսային դետեկտորներ: Նկ. 2-ում պատկերված է բալանսային հաճախային դետեկտոր, որն, ըստ էության, երկու միակոնտուր հաճախային դետեկտորների զուգակցումն է: Կ1 և Կ2 կոնտուրները (ռեզոնանսային հաճախականությունները հավասար են) հակառակ ուղղությամբ ապալարված են մուտքի հաճախամոդուլված (ՀՄ) ազդանշանի կրող հաճախականության նկատմամբ: Դրա շնորհիվ ելքի լարման և հաճախականության միջև ստեղծվում է ուղիղ համեմատական կախում, և փոխակերպումը ամպլիտուդամոդուլված տատանման ընթանում է առանց աղավաղման: Ելքի լարումը հավասար է զտիչների լարումների տարբերությանը:
Օպտիկական (լազերային) կապի գծերում ըստ ինտենսիվության մոդուլված լուսային ազդանշանի դետեկտորներ են ֆոտոդիմադրությունները և ֆոտոէլեկտրոնային բազմապատկիչները, որոնք չեն զգում (միջինացնում են) լուսային հաճախականությունները, սակայն արձագանքում են լույսի ինտենսիվության փոփոխություններին: Փուլա- և հաճախա- մոդուլված լույսի փոխակերպումն ըստ ինտենսիվության մոդուլվածի իրագործում են երկբեկող բյուրեղների և ինտերֆերոմետրերի օգնությամբ:
Գրկ. Կաղապար:Լայն Н. И., Կաղապար:Լայն В. М ., Радиоприемные устройства, М ., 1974.