ՀՍՀ/ԴԵԲԱՅԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ
Jump to navigation
Jump to search
ԴԵԲԱՅԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ, նյութի ֆիզիկական հաստատուն, որը բնութագրում է պինդ մարմինների ջերմունակությունը, էլեկտրահաղորդականությունը, ջերմահաղորդականությունը ևն: Կոչվում է ի պատիվ Պ. Դեբայի: Դ. ջ. որոշվում է բանաձևից, ուր k-ն Բոլցմանի, հ-ը Պլանկի հաստատուններն են, vդ-ն պինդ մարմնի ատոմների տատանման առավելագույն հաճախականությունն է: Դ. ջ. ցույց է տալիս այն մոտավոր ջերմաստիճանային սահմանը, որից ցածր գործում են քվանտային էֆեկտները: ջերմաստիճաններում նույն տիպի ատոմներից կազմված բյուրեղների ջերմունակությունը (С) հաստատուն ծավալի դեպքում ըստ Դյուլոնգի և Պտիի օրենքի հավասար է 6 կալ (աստ. մոլ)-1։ Երբ , ջերմունակությունը համեմատական է -ին (Դեբայի օրենք):