ՀՍՀ/ԳՈՒՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ
ԳՈՒՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, 1. Կաղապար:Լայն, լուսաչափական եղանակներ, որոնցով որոշում են լուծույթներում գունավոր նյութերի պարունակությունը: Չափում են լուծույթի կլանած լույսի քանակությունը՝ կախված գունավոր բաղադրիչի խտությունից: Այդ կախումն արտահայտվում է Բուգեր-Լամբերտ-Բերի օրենքով. (1): Լոգարիթմելով (1)-ը կստանանք՝ (2):
D-ն կոչվում է Կաղապար:Լայն: (2)-ից երևում է, որ լուծույթի օպտիկական խտությունը ուղիղ համեմատական է լուծույթի խտությանը: Այդ պատճառով գործնականում նյութի խտությունը որոշում են չափելով լուծույթի օպտիկական խտությունը լուսագունաչափով, սպեկտրալուսաչափով (օբյեկտիվ եղանակ) կամ աչքով (սուբյեկտիվ եղանակ): Վերջին դեպքում լուծույթի գույնը համեմատում են համեմատական լուծույթների գույների հետ: Գ-ի զգայնությունը մեծանում է, եթե լուծույթով անցնող լույսը մեներանգ է: Անհրաժեշտ է ընտրել ալիքի այնպիսի երկարություն ունեցող ճառագայթ, որն ավելի լավ է կլանում հետազոտվող նյութը: Տես նաև Սպեկտրալուսաչափություն, Գունայնության տեսություն: 2. Կաղապար:Լայն, գիտություն գույնի չափման եղանակների մասին: