ՀՍՀ/ԳՆԴԱՅԻՆ ՍԵԿՏՈՐ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԳՆԴԱՅԻՆ ՍԵԿՏՈՐ, երկրաչափական մարմին, որն առաջանում է սեկտորն իր շառավիղներից մեկի կամ սեկտորի աղեղը չհատող առանցքի շուրջը պտտելուց: Գ. ս-ի ծավալը և լրիվ մակերևույթը համապատասխանաբար որոշվում են V=23πR2h, S1=πR(2h+a), S2=πR(2h+a+b) բանաձներով, որտեղ R-ը սեկտորի շառավիղն է, h-ը՝ սեկտորի աղեղը ձգող լարի պրոյեկցիան պտտման առանցքի վրա, a-ն և b-ն՝ լարի ծայրակետերի հեռավորությունները պտտման առանցքից: