ՀՍՀ/ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԳՆԱՀԱՏԱԿԱՆ (վիճակագրական), ֆունկցիաներ, որոնք օգտագործվում են մաթեմատիկական վիճակագրությունում՝ հավանականությունների տեսական բաշխման անհայտ պարամետրերը գնահատելու համար: Օրինակ, а միջին արժեքով և σ դիսպերսիայով Գաուսի բաշխման ենթարկվող x1,x2,,xn անկախ մեծությունների միջինը՝

x=x1+x2++xnn,

օգտագործվում է որպես a-ի վիճակագրական Գ. այն պատճառով, որ x-ը ունի Գաուսի բաշխում a միջին արժեքով և σ2n դիսպերսիայով։