ՀՍՀ/ԳԾԱՅԻՆ ՖՈՒՆԿՑԻԱ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԳԾԱՅԻՆ ՖՈՒՆԿՑԻԱ, y=ax+b տեսքի ֆունքցիա, որտեղ а-ն և b-ն իրական հաստատուններ են: Գ. ֆ-ի գրաֆիկն ուղիղ գիծ է, ընդ որում a-ն այդ ուղղով և ox առանցքով կազմված անկյան տանգենսն է, իսկ b-ն՝ այդ ուղղի և oy առանցքի հատման կետի օրդինատը: b=0 դեպքում (համասեռ Գ. ֆ.) Գ. ֆ-ի գրաֆիկն անցնում է կոորդինատների սկզբնակետով: Գ. ֆ. իրական թվային առանցքը փոխմիարժեքորեն արտապատկերում է ինքն իր վրա: Կոմպլեքս փոփոխականի Գ. ֆ. ունի w=αz+β տեսքը (α-ն և β-ն կոմպլեքս հաստատուններ են) և կոմպլեքս հարթությունը փոխմիարժեքորեն արտապատկերում է ինքն իր վրա: