ՀՍՀ/ՀԻԴՐՈԴԻՆԱՄԻԿԱԿԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

testwiki-ից
11:34, 7 մարտի 2025 տարբերակ, imported>LetterBot
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ՀԻԴՐՈԴԻՆԱՄԻԿԱԿԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, հեղուկով շրջահոսվող մարմնի շարժմանը դիմադրող ուժ: Հ. դ. մարմնի վրա ազդող բոլոր ուժերի գլխավոր վեկտորի պրոյեկցիան է շարժման ուղղության վրա: Որոշվում է X=Cxρv22S բանաձևով, որտեղ ρ-ն միջավայրի խտությունն է, v-ն՝ արագությունը, S-ը՝ տվյալ մարմնին բնորոշ մակերեսը: Cx չափազուրկ գործակիցը կախված է մարմնի ձևից, շարժման ուղղության նկատմամբ դիրքից և նմանության թվերից: Շարժվող մարմնի մակերևույթի յուրաքանչյուր տարրի վրա հեղուկի ազդող ուժը կարելի է բաժանել նորմալ և շոշափող բաղադրիչների, այսինքն՝ ճնշման և շփման ուժերի: Ճնշման ուժերի գումարի պրոյեկցիան շարժման ուղղության վրա կտա ճնշման Հ. դ., իսկ շփման ուժերի գումարի պրոյեկցիան շարժման ուղղության վրա՝ շփման Հ. դ.: Կամայական հատվածք ունեցող խողովակում հեղուկի հաստատված շարժման ժամանակ խողովակի միավոր երկարության Հ. դ. որոշվում է ΔP=λ12dρv212d միջ բանաձևով, որտեղ 1-ը դիտարկվող հատվածի երկարությունն է, d-ն՝ տրամագիծը, v2 միջ-ը՝ հեղուկի միջին ելքային արագությունը, λ-ն՝ դիմադրության չափազուրկ գործակիցը, որի արժեքը կախված է խողովակի հատվածքից և շարժման ռեժիմից (լամինար, տուրբուլենտ): Հարթ շրջանային խողովակում հեղուկի լամինար շարժման դեպքում λ=64Re, տուրբուլենտի դեպքում λ=0.3164Re0.25, որտեղ Re-ն Ռեյնոլդսի թիվն է: Խողովակաշարերում հեղուկի շարժման ժամանակ խողովակների չափերի թռիչքաձև փոփոխությունների հետևանքով առաջանում է, այսպես կոչված, տեղական դիմադրություն, որը որոշվում է Δp=ξρv22 բանաձևով: Այստեղ ξ-ն տեղական դիմադրության գործակիցն է տրված հատույթում: Հ. դ–յան ճշգրիտ որոշումը կարևոր է զանազան կառույցների, սարքավորումների և ապարատների նախագծման և կառուցման համար:

Գ. Բաբաջանյան