ՀՍՀ/ԽՏՈՒԹՅՈՒՆ

testwiki-ից
16:55, 11 փետրվարի 2025 տարբերակ, imported>LetterBot
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԽՏՈՒԹՅՈՒՆ համասեռ նյութի, ֆիզիկական մեծության ρ. որոշվում է նյութի m զանգվածի և գրաված v ծավալի հարաբերությամբ՝ ρ=mV: Անհամասեռ նյութի Խ. զանգվածի և ծավալի հարաբերության սահմանն է, երբ ծավալը ձգտում է մի կետի, որտեղ որոշվում է Խ.: Երկու նյութերի Խ-ների հարաբերությունը ֆիզիկական որոշակի պայմաններում կոչվում է հարաբերական Խ.: Միավորների միջազգային համակարգում Խ. չափվում է կգ/մ³, CGS համակարգում՝ գ/սմ³ միավորով: Գործնականում ընդունված են նաև գ/լ, տ/մ³ և արտահամակարգային այլ միավորներ: Գազերի և հեղուկների Խ. չափելու համար օգտագործում են խտաչափեր: