ՀՍՀ/ԽԱՌՆ ԱՐՏԱԴՐՅԱԼ

testwiki-ից
15:47, 11 փետրվարի 2025 տարբերակ, imported>LetterBot
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԽԱՌՆ ԱՐՏԱԴՐՅԱԼ երեք վեկտորների, առաջինի և երկրորդի վեկտորական արտադրյալի և երրորդի սկալյար արտադրյալը: a,b,c վեկտորների Խ. ա. նշանակվում է a,b,c: Խ ա. հավասար է a,b,c վեկտորների վրա կառուցված զուգահեռանիստի ծավալին՝ վերցրած դրական նշանով, եթե a,b,c եռյակը կողմնորոշված է ինչպես կոորդինատական միավոր վեկտորները, և բացասական նշանով՝ հակառակ դեպքում: Խ. ա. հավասար է զրոյի միմիայն այն դեպքում, երբ երեք վեկտորներն էլ զուգահեռ են միևնույն հարթությանը: Խ. ա. հավասար է վեկտորների կոորդինատներից կազմված երրորդ կարգի որոշիչին` abc=|a1a2a3b1b2b3c1c2c3| Խ.ա. կախված է արտադրիչների կարգից. abc=bca=cab=acb=cba=bac