ՀՍՀ/ԴԻՈՖԱՆՏԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ
ԴԻՈՖԱՆՏԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ (Դիոֆանտի անունով), ամբողջ գործակիցներով հանրահաշվական հավասարումների համակարգ, երբ անհայտների թիվը գերազանցում է հավասարումների թիվը և որի համար փնտրվում են ամբողջ կամ ռացիոնալ լուծումներ: Ժամանակակից մաթեմատիկայում Դ. հ. հասկացությունն ընդլայնված է. դրանք հավասարումներ են, որոնց լուծումները փնտրվում են հանրահաշվական թվերով: Դ. հ. կոչվում է նաև Կաղապար:Լայն հավասարում: պարզագույն Դ. հ. (а-ն և b-ն փոխադարձաբար աարզ ամբողջ թվեր են) ունի անվերջ թվով լուծումներ. -ի հետ լուծումներ են նաև թվերը (ո-ը կամայական ամբողջ թիվ է): երկրորդ կարգի Դ. հ. ուսումնասիրել են Պ. Ֆերման, Լ. Էյլերը, Կ. Գաուսը և այլք: Պ. Ֆերման ապացուցել է, որ երկրորդ կարգի հավասարումը (Կաղապար:Լայն), որտեղ А-ն թերի քառակուսի է և մեծ զրոյից, ունի անվերջ թվով լուծումներ: Նորվեգացի մաթեմատիկոսներ Ա. Տուեն և Տ. Սկոլեմը, սովետական մաթեմատիկոս Բ. Դելոնեն ուսումնասիրել են , (n≥3) տեսքի Դ. հ.: Ա. Տուեն ապացուցել է, որ այն չի կարող ունենալ անվերջ թվով լուծումներ, եթե բազմանդամը վերածելի չէ ռացիոնալ թվերի դաշտում: