ՀՍՀ/ԴԻԱԶՈՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

testwiki-ից
14:47, 7 փետրվարի 2025 տարբերակ, imported>Lilitik22
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ԴԻԱԶՈՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, մեկ ատոմ ածխածնին երկու ատոմ ազոտ միացած խմբավորում պարունակող օրգանական միացություններ: Լինում են ալիֆատիկ և արոմատիկ շարքի: Ալիֆատիկ շարքի Դ-ի կառուցվածքը պատկերվում է այսպես.

Թունավոր և պայթուցիկ են, տաքացնելիս, ճառագայթահարելիս քայքայվում են, փոխազդում են թթուների, հալոգենների, ջրի և այլ նյութերի հետ՝ անջատելով ազոտ: Պարզագույն ներկայացուցիչներն են դիազոմեթանը (CH2N2) և դիազոքացախաթթվի էթիլէսթերը (N2CH2CO2C2H5):

Արոմատիկ շարքի Դ.՝ [ArN+N]X (որտեղ X-ը թթվային մնացորդ է կամ հիդրօքսիլ–խումբ), կոչվում են նաև դիազոնիումի աղեր։ Ստացվում են արոմատիկ ամինների դիազոտացմամբ: Անկայուն են, չոր վիճակում պայթուցիկ, մտնում են շատ ռեակցիաների մեջ, որոնց ընթացքում կարող է տեղի ունենալ նաև ազոտի անջատում (Կաղապար:Լայն, Կաղապար:Լայն ևն): Արոմատիկ Դ. հիմնային միջավայրում փոխում են իրենց կառուցվածքը՝ առաջացնելով դիազոտատներ:

Արոմատիկ Դ. օգտագործվում են բազմաթիվ օրգ. միացությունների սինթեզի, մասնավորապես, ազոներկանյութերի արտադրության մեջ: