ՀՍՀ/ԴԵԿԱՐԲՕՔՍԻԼԱՑՈՒՄ
ԴԵԿԱՐԲՕՔՍԻԼԱՑՈՒՄ (դե․․․ + կարբօքսիլացում), օրգանական թթուների կարբօքսիլ խմբից -ի պոկում: Կարբօքսիլացման հակադարձ ռեակցիան է: Թթվի բնույթից կախված՝ Դ. կատարվում է տարբեր ճանապարհներով: Ալիֆատիկ շարքի թթուները (RCOOH) նատրոնակրի հետ տաքացնելիս անջատում են և առաջացնում ածխաջրածին: Մալոնաթթվի, ցիանքացախաթթվի և դարչնաթթվի տիպի թթուները -ի անջատում են ուղղակի տաքացնելիս, իսկ թրթնջկաթթուն խիտ -ի ազդեցությամբ դեկարբօքսիլացվում է՝ առաջացնելով , և ջուր, մրջնաթթուն՝ և ջրածին, պիրոխաղողաթթուն՝ և քացախալդեհիդ: Արոմատիկ թթուների Դ. կատարվում է քինոլինի միջավայրում, պղնձի փոշու առկայությամբ տաքացնելիս: Դ. կատարվում է նաև ֆերմենտատիվ ճանապարհով, որը նյութափոխանակության պրոցեսի կարևոր փուլերից մեկն է: Օրգանիզմում ամինաթթուների Դ. կատարվում է դեկարբօքսիլազ ֆերմենտի ազդեցությամբ: