ՀՍՀ/ՀԻՊԵՐՄԻՋՈՒԿ

testwiki-ից
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՀՍՀ

ՀԻՊԵՐՄԻՋՈՒԿ (< հիպեր... և միջուկ), հիպերֆրագմենտ, անկայուն ատոմային միջուկ, որ նուկլոններից բացի պարունակում է նաև հիպերոններ: Հայտնաբերել են (1952) լեհ ֆիզիկոսներ Մ. Դանիշը (M. Danysz) և Ե. Պնևսկին (J. Pniewski): Բոլոր հայտնի Հ-ներն ունեն մեկ կամ, հազվադեպ, երկու Λ°-հիպերոն: Հ. նշանակվում է համապատասխան քիմ. տարրի սիմվոլով, որի ներքևի ձախ կողմում գրվում է հիպերոնի նշանը, օրինակ, Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle ^{5}{Λ}He} (պարունակում է 1 Λ°), Չհաջողվեց վերլուծել (շարահյուսության սխալ): {\displaystyle ^{10}{ΛΛ}Be} (պարունակում է 2 Λ°) ևն: Հ-ներն առաջանում են բարձր էներգիայի մասնիկների և միջուկների փոխազդեցության ժամանակ: Հ-ի կյանքի տևողությունը որոշվում է Λ°-հիպերոնի կյանքի տևողությամբ (~10⁻¹⁰ վրկ):

Կ. Իսպիրյան